
Ադրբեջանը Տեղ գյուղում իրականացրած սադրանքով հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ շարունակելով իր հարձակումների շարքը, Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ԱՀ ԶՈւ զինծառայողները սադրանքի նպատակով մեքենա վարում ՀՀ ԶՈւ ինժեներական աշխատանքներ կատարող զինծառայողների կողմից և կրակ բացում ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ՝ սպանելով 4 և ծանր վիրավորելով 6 զինծառայողի։
Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։ Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ, դա 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված հարձակումների շարունակությունն է, որի արդյունքում Ադրբեջանը օկուպացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքները»,- գրել է Մարուքյանը։




