Մասնագիտություն

Ֆիզիկա․ ճամփորդություն դեպի գիտության անսահմանություն․ «Մասնագիտություն»

Ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկությունները և օգտագործել դրանք մարդկանց օգտին. ահա այս խորհրդավոր մասնագիտության գերխնդիրը, առանց որի այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքը։

Ֆիզիկա. աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկը, որի գիտական և գործնական նշանակությունը չափազանց մեծ է։ Գիտության բնագավառ, որն ուսումնասիրում է տիեզերքում գործող հիմնական ուժերն ու օրենքները, բնության երևույթները, մեզ շրջապատող աշխարհը։

Գիտության աշխարհը բացահայտող այս հետաքրքիր, արագ զարգացող և միշտ արդիական մասնագիտությունը մի յուրահատուկ բնագավառ է, որը կարող է կիրառվել տարբեր ոլորտներում, իսկ արձանագրված աննախադեպ նվաճումներն ու ձեռքբերումները մարդկային կյանքի բոլոր ոլորտներում հսկայական են ու խոստանում են նոր հեռանկարներ։

Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գագիկ Դեմիրխանյանի հետ:

Back to top button