«Ապագա հայկականը այսօրվա երիտասարդներն են»,- ասում է ԱՄՆ-ի ամենահին՝ Մեսրոպյան վարժարանի երաժշտության ուսուցիչ Արիկ Գևորգյանը, որը Հայաստանում մասնակցում էր «Ապագա հայկականը» համաժողովին:
«Այսօր մենք ունենք փայլուն երիտասարդություն թե Հայաստանում, թե արտերկրում: Երիտասարդը չպետք է մտածի երկրից դուրս գալու մասին, քանի որ նրան այնտեղ լավ կվարձատրեն»,- ասում է Իրանում ծնված Արիկ Գևորգյանը:
Նա նշում է, որ այսօր սփյուռքում ձևավորվել է անվստահություն հայրենիքի և շատ ծրագրերի ու գործողութոյւնների նկատմամբ:
«Այն կարող է կամ ավելի մեծանալ, կամ վերանալ: Իսկ դա կախված է համատեղ աշխատանքներից, որ պետք է իրականացնել»,- նշում է նա:
Ինչ վերաբերում է սփյուռքում կրթության ոլորտի խնդիրներին, հիմնականը կարծում է արևմտահայերենի ու արևելահայերենի դասավանդման ընտրությանն է վերաբերում:
Մանրամասները Արիկ Գևորգյանի հետ հարցազրույցում: