ԿարևորՏնտեսական

Գնաճը կնվազի, տնտեսական աճը կավելանա․ ԿԲ բարձրացրել է տնտեսական աճի կանխատեսումները

Կենտրոնական բանկը  փոխել է  տնտեսական աճի տարեկան  կանխատեսումները՝ 4․6–ից տոկոսից դարձնելով 5․8 տոկոս։ Լավատեսության հիմքում համաշխարհային շուկայում գնաճի տեմպերի դանդաղումն է, ինչպես նաև Հայաստանի տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը։ Շինարարության ոլորտում ակնկավող աճի մեջ էական դեր ունեն հատկապես Ամուսլարի հանքավայրի շինարարական աշխատանքները։ Արդեն հաջորդ՝ 2024 թվականին, երբ թերևս հանքավայրը շահագործվի, ակնկալվում է, որ աճը ներառված ու ակնառու կլինի արդյունաբերության մեջ։

Այս տարի, արդեն երկրորդ  անգամ, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10․75 տոկոս։ Գլխավոր դրամատանն արձանագրում են՝ փետրվարին 12–ամսյա գնաճը նվազել է։  Ակնկալվում է, որ առաջին եռամսյակում այն կդանդաղի։ Համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը թուլանում է, բարձր ակտիվությունը՝ պահպանվում, արձանագրում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․

 « 2023 թվականի սկզբին ՀՀ տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում է  նպաստել ծառայությունների  ու շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճը։ Բարձր ակտիվությունը ուղեկցվում է արդյունաբերության և ծառայությունների ճյուղում դիտվող արտահանմամբ, ՀՆԱ-ի ներուժի ավելացմամբ»։

Շինարարության ոլորտում ակնկավող աճի մեջ էական դեր ունեն հատկապես  Ամուսլարի հանքավայրի շինարարական աշխատանքները։ Արդեն հաջորդ՝ 2024 թվականին, երբ թերևս հանքավայրը շահագործվի, ակնկալվում է, որ աճը ներառված ու ակնառու կլինի արդյունաբերության մեջ։

Հենց այս արգացումներով էլ պայմանավորված, գլխավոր դրամատունը փոխել է տնտեսական աճի իր կանխատեսումները՝ 4․6 տոկոսից դարձնելով՝ 5․8 տոկոս․

«Կա նաև որոշակի արտադրողականության աճ, որը մենք տեսնում ենք, թե միջազգային այցելուների աշխատանքային որակներով, որպես աշխատուժի շուկայի որակի էական էլեմենտ, և թե ընկերությունների կողմից որոշակի կապիտալազինվածության, նոր տենխոնոլգիաների ներմուծման արդյունքում տեղի ունեցող  պրոցեսներով»։

 Ակնկալվում է, որ 12–ամսյա գնաճը  կնվազի, երկրորդ կիսամյակում մոտենալով թիրախին՝ 4 +- 1․5 տոկոսին։ FAO-ի՝ ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության ինդեքսն էլ է փաստում, որ համաշխարհային շուկայում գնաճը սկսել է նահանջել։

ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյան․

 «Եթե տարվա կեսին սննդամթերքի ապրանքախմբում գնաճը մինչև 15 տոկոս էր կազմում, ապա այս պահին 12–ամսյա գնաճը 9․7 տոկոս է։ Ակնկալվում է, որ էականորեն կնվազի»։    

ԿԲ-ում ակնկալում են, որ տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գները կբարձրանան՝ Չինաստանի տնտեսության զարգացումներով պայմանավորված, տատանվելով 9100  դոլարի միջակայքում։ Ակնկալում է նաև, որ տուրիսատական հոսքերը դեպի Հայաստան կշարունակվեն, մասնավորապես՝ ՌԴ-ից։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ այս տարվա փետրվարին  Հայաստան է այցելել է 130 հազարից ավելի զբոսաշրջիկ։ 2019-ի փետրվարին Հայաստան է այցելել շուրջ 96 հազար, 2020 ին՝շուրջ 107 հազար, 2022 թ.` շուրջ 72 հազար զբոսաշրջիկ: 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (52%), Վրաստանը (12%), Իրանը (5%), ԱՄՆ-ն (1%) և Գերմանիան (1%): ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝  աշխարհաքաղաքական կայունացման դեպքում այլ երկրներց էլ կգան։

 «Միջազգային այցելուները, որոնք գտնվում են ՀՀ-ում, սկսել են ավելի երկարաժամկետ պլաններ կազմել Հայաստանի ու Հայաստանի տնտեսության հետ։ Կդժվարանամ ասել, թե ինչ կլինի ՌԴ տնտեսության հետ, բայց աճը զրոյին մոտ է լինելու»։

Միայն անցյալ տարի դրամը աժևորվեց մոտ 20 տոկոսով։ Կենտրոնական բանկի նախագահն արձանագրում է՝ կլինեն տնտեսվարողների  խմբեր, հիմնականում արտահանողները, որոնք դրամի արժևորման պայմաններում դժվարություններ կունենան։ Բայց համադրելով վիճակագրական ցուցանիշները, Գալստյանը ամփոփում է՝ ոչ բոլոր արտահողներն են, որ խնդիրներ են ունեցել, օրինակ՝ ՌԴ արտահանողները, ռուսական ռուբլու արժևորման պայմաններում, գրեթե խնդիրներ չեն ունեցել։ Բացի այդ, ռուսական շուկայում նաև հայկական ապրանքների պահանջարկն է ավելացել։ Սա էլ իր հերթին է բարենպաստ պայմաններ ստեղծել արտահանողների համար։

Կարդացեք նաև

Back to top button