
ԱՄՆ Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը քննադատել է երկրի պետքարտուղարության դիրքորոշումը Ադրբեջանի պատժամիջոցների նկատմամբ:
«Պետքարտուղարությունն Ալիևին իրավացիորեն կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, սակայն հիասթափեցնող է, որ նրանք հրապարակայնորեն բացառել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցները:
Բոլոր տարբերակները պետք է մնան սեղանին այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը չի դադարեցրել իր չարաշահումները և չի հետևել միջազգային իրավունքին»,- գրել է Փալոնը Թվիթերի իր էջում։
Փալոնը կոչ էր արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին, 50 միլիոն դոլար էլ՝ Արցախին և հիմնավորել այդ նպատակով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին ուղղված իր նամակը:
Ադրբեջանցիները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ Արցախի Հանրապետությունը Հայաստանին, հետևաբար՝ աշխարհին կապող միակ ճանապարհը։




