ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Հիշում եմ դրվագը, երբ պատերազմական խուճապի մեջ ես ժուլյեն էի պատրաստում․ Արամ Ադամյան․ «Կյանքին ասել այո՛»

Հայրը 1997 թվականին Լիբանանից մեկնեց Արցախ, որպեսզի հիմնի քունֆու-ուշուի ֆեդերացիան։ Արցախցի 5000 սաներից մեկն էլ դարձավ նրա կինն ու Արամի մայրը։

Արամը  ծնվեց 2000 թվականի սեպտեմբերի 13-ին Արցախում։ Երեք տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Լիբանան, կրկին վերադարձան Ստեփանակերտ, երբ տասնհինգ տարեկան էր։ Արամն ավարտել է Երևանի ԱՅԲ ավագ դպրոցն ու ընդունվել Ամերիկյան համալսարան։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո 2019-ի հունվարին  զորակոչվել է բանակ։ Ծառայել է Մարտունի 3 պաշտպանական զորամասում, ընթացքում Լուսակերտում վերապատրաստվել է որպես ականանետի հրամանատար։ 44-օրյա պատերազմի օրերին եղել է իր զորամասի հիմնական դիրքերում ու Կարմիր շուկայի հատվածում։ «Պատերազմը մեր աչքերը բացեց այն ժամանակ, երբ ունեցանք առաջին վիրավորներն ու զոհերը»,-պատմում է Արամը։ Պատերազմական ծանր օրերից հիշում է նաև լուսավոր դրվագներ, օրինակ, երբ պատերազմական խուճապի մեջ  ժուլյեն էր պատրաստում…

Արամը զորացրվել է 2021-ի հունվարին։ Այժմ շարունակում է ուսումn Ամերիկյան համալսարանի «Տվյալագիտություն» բաժնում, երրորդ կուրսի ուսանող է։ Լրջորեն հետաքրքրված է բիոինժեներիայով, նպատակ ունի այս ոլորտում դառնալ լավ մասնագետ ու այն զարգացնել նաև Հայաստանում։

Back to top button