Տնտեսական

Հայաստանի ավտոներկրողները նախընտրում են գործել հարկային դաշտում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ավտոներկրողները պահանջում են լիցենզավորել իրենց գործունեությունը, ինչը թույլ կտա նրանց գործել հարկային դաշտում: Իրականում ավտոներկրողները չեն գործել ստվերում, ինչպես կարող է թվալ: Պարզապես ամեն մի ներկրած մեքենայի դիմաց նրանք պարտավոր են մուծել 20 տոկոս ԱԱՀ: Փոխարենը առաջարկում են տարեկան վճարել մինչև 400 հազար դրամ և ձեռք բերել արտոնագիր՝ հետագայում ազատվելով հարկային բեռից: Ըստ Հայ Ավտոներկրողների միավորման նախագահ Տիգրան Հովհաննիսյանի` ավելացված արժեքի հարկի տակ աշխատելը ստեղծում է բազում դժվարություններ:

Արտոնագրման պարագայում ավտոներկրողները պատրաստ են ավելացնել ներկրման ծավալները և ծավալել ավելի քաղաքակիրթ ձեռնարկատիրություն: Երկրի ավտոմոբիլային պարկը տարեկան թարմանում է մինչև 50 հազար նոր մեքենքներով, որոնց զգալի մասը բերում են հենց անհատ ավտոներկրողները:  Մաքսային Միությանը անդամակցելուց հետո անհատները կվերանան, կմնան խոշորները, մտավախություն հայտնեց միուվորման նախագահը:

Back to top button