Հայագիտակ

Վարպետի ստորագրությունը խաչքարի վրա շատ բան է պատմում․ «Հայագիտակ»

Պատմաբան Սևակ Արևշատյանը իր ուսումնասիրությունների ընթացքում հազարավոր խաչքարեր է տեսել, բայց նրան առավել հետաքրքիր են այն խաչքարերը, որոնց վրա վարպետը թողել է իր անունը։ Նա գտնում, լուսանկարում է դրանք և շուտով հրատարակելու է պատկերագիրք։

«Ամենահին պահպանված խաչքարերը 9-րդ դարի են, սակայն դրանից առաջ էլ եղել են խաչքարեր։ Իսկ որպես փոքր ձևի ճարտարապետական կոթող՝ խաչքարը բնորոշ է միայն մեզ` հայերիս։ Բոլոր այն վայրերում, որտեղ հայն է ապրում, կարելի է հանդիպել խաչքար»,- ասում է պատմաբան Սևակ Արևշատյանը։

«Խաչի ձև ունեցող կոթողներ ունեն նաև այլ ժողովուրդներ, բայց մեր խաչքարերը արտահայտում են վարպետի ապրումները, երազանքները և համազոր են մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին»,- ասում է Ռաֆայել Իսրայելյանը։

Back to top button