
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
2013թ. քաղաքաշինության նախարարությունն իրականացրել է 6 մլրդ 800 մլն դրամի հիմնանորոգման, կառուցման ու վերակառուցման աշախատանքներ: Հիմնական առաջնահերթությունները եղել են կրթական ու մշակութային օբյեկտների հիմնանորոգումը, շինարարության նորմերի մշակումը, սոցիալական բնակարանային շինարարությունը: Այս խնդիրները նախարարության համար գերակա են լինելու նաև 2014-ի ընթացքում: Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամաման նաև նշել է, 2014 թվականից շինարարության և կառուցապատման թույլտվությունները տրվելու են էլեկտրոնային եղանակով: Սա, ըստ նախարարի, նպաստելու է կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանն ու պարզեցմանը: Ի դեպ, նախարարն այսօր նաև վստահեցրել է, որ էլեկտորնային մրցույթները բացառում են ատկատների հնարավորթությունը նախարարությունում:
Քաղաքաշինության նախարարությունը 2013-ի դեկտեմբերին կառավարություն է ներկայացրել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է մայրաքաղաքի փոքր կենտրոնը դիտարկել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտի: Թե որն է նախագծի նպատակը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն առայժմ ընդհանուր գծերով է ներկայացնում: Ընդհանուր առմամբ, նպատակը փոքր կենտրոնի բեռնաթափումն է:
«Նախ սահմանվել է փոքր կենտրոնն՝ իր տարածքներով: Հիմնականը, որ կարգավորում է օրենքը, այն է, թե ինչպես այս տարաքում այսուհետ պետք է իրականացվի կառուցապատումը: Քանի որ առաջարկվում է կենտրոնը հատուկ կարգավորման գոտի սահմանել, սա ենթադրում է կառուցապատման հատուկ սկզբունքեր: Այսուհետ դա որոշելու է կառավարությունը»:
Առաջարկվող բոլոր լուծումները նախարարը չմանրամասնեց, նշեց որ առաջիկայում օրինագիծը հանգամաներոն կներկայացվի: Իսկ այն հարցին, թե արդյոք ուշացած չէ նման նախագծի մշակումն ու ներկայացումն արդեն գերծանրաբեռված կենտրոնի պարագայում, նախարարը բացասական պատասխան տվեց: Նա համարում է, որ ուշացած կանոնակարգումը նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ:
«Չեմ կարծում, թե ուշ է, յուրաքանչյուր ուշ սկսած գործ էլ կարող է իր դրական ազդեցությունը կարող է թողնել: Կառավարության հենց հաջորդ նիստին քննարկվելու է փոքր կենտրոնի հայեցակարգը»:
Ընդհանուր առմամբ նպատակը փոքր կենտրոնի բեռնաթափումն է: Լրագորղները հետաքրքվեցին, թե եթե կառավարությունն առաջնորդվում է այդ ռազմավարությամբ, ապա ինչու են Երևանի փոքր կենտրոնում շարունակում նոր կառույցներ ավելանալ, նոր շինությունների հիմքեր գցվել: Ամենաթարմը Սայաթ-Նովա 10 հասցեի օրինակն է: Հարակից շենքերի բնակիչներչը հնարավոր բոլոր միջոցներով բողոքում են բակում նոր շինության կառուցման դեմ: Քաղաքաշինության նախարարն ասաց, որ հենց բնակիչների բողոքը հաշվի առնելով իրենք ևս ուսումնասիրել են հարցը:
Նախ հստակեցվեց՝ համապատասխան շինթույլտվությունը հատկացրել է քաղաքապետարանը: Ապա ավելացրեց, որ քաղաքաշինության նախարարությունը հատկապես հարակից շինություններից նոր կառուցվելիք շենքի հեռավորությունը ստուգելու նպատակով իր հերթին է ուսումնասիրություն կատարել: Պարզվել է, որ նորմերի խախտում չկա. «Կարող եմ ասել, որ լիցենզավորված կազմակերպություններն ուսումնասիրության արդյուքնում նույն կերպ դրական եզրակացություն ներկայացրին և փաստեցին, որ շինարարությունը համապատասխանում է նորմերին»:
Ի դեպ, նախարարությունը 2014-ի գերակա խնդիր համարում է քաղաքաշինական նորմատիվների արմատական բարեփոխումը: Նախարարն այսօր ասաց, որ շինարարության ոլորտում հիմնականում գործում են խորհրդային շրջանում ընդունված նորմատիվները: Ամենաառաջնային 8-ը նախորդ տարի մշակվել ու հաստատվել են, 2014-ին նախատեսում են շինարարության ոլորտի նորմատիվային փաստաթղթերից ևս 9-ի նորացումը: Նպատակն ամբղոջ ծավալի թարմացումն է, իսկ ոլորտում մոտ 180 նորմատիվ է գործում: Խնդիրն ուղղարկիրոեն կապվում է շինարարական ծրագրերի իրականացման արդյունավետության հետ:
Թարմ են ՎՊ ուսումնասիրությունների շուրջ ծավալված քննարկումները, որտեղ շինարարության ոլորտն ամենառիսկայինն էր դիտարկվում: Շինարարության վերահսկողության մասին հարցին պատասխանելիս, նախարարն այսօր հավաստիացրեց, որ ատկատները նախարարությունում այսօր բացառվում են: Ըստ նրա ՝ վերջին 1.5 տարվա ընթացքում մրցույցթներն արդեն անցկացվում են էլեկտորնային տարբերակով, on line ռեժիմով ցուցադրվում են, արդյուքնում նաև տնտեսումներ են գրանցվում:
«2013-ին 6 մլրդ 800 մլն մրցույթների արդյունքում տնտեսում ենք ունեցել շուրջ 500 մլն դրամ: Այնպես որ ատկատ հասկացությունը նախարարությունում բացառվում է»:




