
«Կանաչապատ Արտաշատ» կարգախոսի համաձայն՝ այս տարվա սուբվենցիոն ծրագրերով համայնքում այգիների և պուրակների հիմնման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն։
Ծրագրի շրջանակներում բարեկարգման աշխատանքներ են նախատեսված նաև Արտաշատի քաղաքային լճի շրջակա տարածքներում։
Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, համայնքապետարանի՝ ոլորտը համակարգող աշխատակիցների հետ, շրջայց է կատարել լճի տարածքում, դիտարկել առկա վիճակը, տեղում քննարկել խնդիրներն ու անելիքները։

Համայնքի ղեկավարը ընդգծել է, որ պետք է անել ամեն ինչ՝ քաղաքային լճի և ափամերձ տարածքների գեղեցիկ ու ներկայանալի տեսքն ապահովելու և այն բնակիչների համար հանգստի սիրված վայր դարձնելու համար։




