
Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանի «Ջոնդեր» մակնիշի տրակտորի ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել, որի հետևանքով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են, հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև այսօր։
Մարտի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում, Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանը, «Դավալա» կոչվող տեղամասում, իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ, որն էլ պատճառ է հանդիսացել գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման:
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։




