Դասական երաժշտությունը և մենք

Տորկվատո Տասսո․ «մերկացնող» ու համարձակ ճառերի հեղինակը․ «Դասական երաժշտությունը և մենք»

Իտալացի բանաստեղծ, որն իր մերկացնող ու համարձակ ճառերի համար «խելագար» ճանաչվեց, շղթայվեց ու նետվեց զնդան։

Ինչպե՞ս բանաստեղծ Տորկվատո Տասոն անմահացավ արվեստի և գրականության երեք հսկաներ՝ Բայրոնի, Գյոթեի և Լիստի գլուխգործոցներում։

«Երբ ինձ հանձնարարվեց Գյոթեի ողբերգության համար երաժշտություն գրել, ես հասկացա, որ նախ և առաջ ինչ–որ կերպ պետք է ասես կապվել բանաստեղծի՝ Տորկվատո Տասսոյի ոգու հետ, մի պահ պատկերացնել նրա կերպարը․ թախծոտ ու վեհ, որն ասես ուրվականի պես աննկատ սահում անցնում է Ֆերարայի տոնախմբությունների վրայով, այն Ֆերրարայի, որտեղ նա կերտել էր իր անմահ գլուխգործոցները, որտեղ սիրել ու տառապել էր։ Այնուհետև պետք է բանաստեղծի հետ մտովի տեղափոխվել Հռոմ՝ հավերժական քաղաք, որը նրան գնահատել, փառքի պսակ էր շնորհել, որպես մարդկային տառապանքը ճաշակած պոետ»․ Ֆերենց Լիստ։

Back to top button