ԿարևորՀասարակություն

Արգենտինահայ Մագդա Թագթաչյանի «Արցախ» գրքի շնորհանդեսը՝ Մադրիդում

Փետրվարի 13-ին դեսպանության, Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի և ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների Մադրիդի հանձնախմբի համագործակցությամբ կայացել է արգենտինահայ գրող Մագդա Թագթաչյանի «Արցախ» գրքի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը՝ կարևորելով Արցախին նվիրված գրքի ներկայացումն իսպանական շրջանակներին: Դեսպանը վստահություն է հայտնել, որ Իսպանիայում առաջին Հայագիտության ամբիոնը կշարունակի կամրջող դեր ունենալ հայկական գիտական և մշակութային շրջանակների միջև։

Հաջորդիվ խոսքով հանդես են եկել Հայագիտության ամբիոնի տնօրեն Ֆրանսիսկո Սուրյանը և ՀԲԸՄ ԵԱ Մադրիդի հանձնախմբի նախագահ Տիրան Կիլիկյանը։

Ապա գրքի հեղինակ Մագդա Թագթաչյանը ներկայացրել է իր ստեղծագործական ուղին, վեպի ստեղծման պատմությունը, պատասխանել ներկաների հարցերին։

Կարդացեք նաև

Back to top button