ԿարևորՔաղաքական

Պուտինն ու Ալիևը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման տրամադրվածությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող առկա իրավիիճակը, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

Նշվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։ Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացմանը:

Մանրամասն քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ներառյալ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով։

Կարդացեք նաև

Back to top button