
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանն Հովհաննես Այվազովսկուն և Իլյա Ռեպինին դասել է ուկրաինացի նկարիչների շարքում: Այս մասին են վկայում թանգարանի կայքում տեղադրված տվյալները։
Կայքի Այվազովսկու մասին հոդվածում՝ նկարչի ազգությանը վերաբերող բաժնում, նշվում է, որ նա ուկրաինացի է։ Այս փոփոխությունները կիրակի օրը Գերագույն Ռադայում ուշադրության են արժանացել, գրում է ՏԱՍՍ-ը։
Իվան Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Թեոդոսիայում։ Համարվում է աշխարհի ամենահայտնի ծովային նկարիչներից մեկը:
Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես։ Տարբեր հավաքածուներում նրա նկարներից մի քանիսի վրա ստորագրությունը հայերեն է՝ «Յովհաննես Այվազեան»։




