
Հայաստանի հարավում գտնվող Մեղրին մի տեսակ կտրված է եղել տուրիստական երթուղիներից, իսկ գիտնականներն այստեղ եկել են պատմական հուշարձանները չափագրելու և նկարագրելու համար միայն։
Այժմ վիճակը փոխվել է, և Սուրբ Հովհաննես վանքի շրջակայքում կատարվում են պեղումներ, որոնք ցույց են տալիս, որ Մեղրին ավելի շատ կապված է եղել Պարսկաստանի ու Նախիջևանի հետ։
«Այստեղ շատ բան ենք բացահայտում թե՛ միջին դարերի Մեղրիի կյանքից, թե՛ վանքի գործունեությունից։ Հողի տակ փակված հորերը նույնպես հետաքրքիր գաղտնիքներ են պարունակում»,- ասում է հնագետ Արման Նալբանդյանը։







