
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն ազատվել է պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Առաքել Մարտիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:
Առաքել Մարտիկյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թ․ հունվարի 10-ին։




