Նրա գործունեությունն ստեղծվեց այն տարիներին, երբ հայ երաժշտության զարգացման համար չկային տարրական պայմաններ, չկար պետական օժանդակություն:
Հայ երաժշտարվեստի գործիչները պետք է հաղթահարեին ցարական կառավարության հարուցած բազմաթիվ խոչընդոտներ և զրկանքների գնով շարունակեին իրենց նվիրական գործը:
Նրա երազանքն էր ազգային օպերա գրել, ուր պիտի ներդներ սեփական և իր նախորդների ու ժամանակակիցների հարուստ փորձը: «Անուշ» օպերան դարձավ նրա այցեքարտը, նրա արարումների գլուխգործոցը:
Հաղորդման հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, Անուշի լավագույն դերակատարներից՝ Ալիս Հեքիմբաշյանը։