
95 տարեկան հասակում մահացել է դերասանուհի, 1950-60-ականների եվրոպական կինոյի ամենամեծ աստղերից մեկը՝Ջինա Լոլոբրիջիդան, հայտնում է BBC-ն։
Լոլոբրիջիդան նկարահանվել է ինչպես իտալացի, այնպես էլ ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի առաջատար ռեժիսորների կինոնկարներում:
Ջինա Լոլոբրիջիդան խաղացել է այնպիսի հայտնի դերասանների կողքին, ինչպիսիք են Համֆրի Բոգարտը, Ֆրենկ Սինատրան, Ռոք Հադսոնը և ուրիշներ:
1960-ականներից Լոլոբրիջիդան սկսեց ավելի քիչ նկարահանվել ֆիլմերում և սկսեց զբաղվել լուսանկարչությամբ և քանդակագործությամբ, ինչպես նաև քաղաքականությամբ:




