
Հայաստանն առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Հայաստանը հասու բոլոր միջոցներով կաջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ դեռևս 2018 թվականից Հայաստանի իշխանության դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարություն չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը․
«Այսօր մեր խնդիրն է, որ մենք աջակցենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը շարունակի ապրել Լեռնային Ղարաբաղում, շարունակի մնալ հայ, իրեն համարի հայ, արցախցի և հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում։
Մեծ հաշվով, դեռ 2018 թվականից մեր դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարությունը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և հարաբերությունները։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է որոշի և պետք է հաղորդակցության մեջ լինի, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ»,- ասաց Փաշինյանը:




