
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը կոչ է անում արտերկիր մեկնելու փոխարեն, անցկացնել Ամանորը Ջերմուկում:

«Զբոսաշրջային կենտրոն հանդիսացող Ջերմուկի համար այսօր անհրաժեշտություն է դարձել հենց այս ոլորտի վերականգնումն ու առաջընթացը։

Մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է անցկացնել ամանորյա հանգիստը Հայաստանից դուրս․․․ Չքննարկելով (դրսում անցկացնելու վերաբերյալ) մարդկանց ճաշակն ու նախասիրությունները, բոլորին հրավիրում եմ անցկացնել Ամանորը մեր երկրի ամենագեղեցիկ, ամենահյուրընկալ քաղաքում՝ հնարավորություն ունենալով հիշարժան ու գեղեցիկ հանգստից բացի, նպաստելու հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։




