Հասարակություն

ԼՂՀ ում արձանագրվել է վիրուսային Ա գրիպի H3N2 ենթատեսակը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարութունը հունվարի երկրորդ կեսին ահազանգել է վերին սուր շնչառական ուղիների վարակների աճի մասին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից  Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարության  համապատասխան հիմնարկի լաբորատորիա  են ուղարկվել հիվանդներից վերցված նմուշներ: Հայտնաբերվել է վիրուսային գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակը:

Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված մոտ  1200 հիվանդների   74%-ը կազմում է մինչև 18 տարեկան երեխաները:  Արցախի մի քանի դպրոցներում դադարեցվել են պարապմունքները: Այս մասին Ռադիոլուրին ասել է ԼՂՀ Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

 

 

 

 

Կարդացեք նաև

Back to top button