
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ փակ է մնում Արցախի Հանրապտությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը:
«8 օր է՝ Լաչինի միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայությունից», — գրել է Փաշինյանը:
8 days Lachin corridor is closed by #Az and people of Nagorno Karabakh are stuck on the roads in the cold, families are finding themselves in different sides of the blockade. Citizens with serious health problems are deprived of medicine and health service.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) December 19, 2022
Ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են ճանապարհը: Նրանք հայտարարում են, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է»:




