
Պայքարը շարունակվում է, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Թեև Ադրբեջանը քիչ առաջ վերականգնել է Արցախի գազամատակարարումը, սակայն կյանքի ճանապարհը դեռևս մնում է փակ, իսկ Արցախի ժողովուրդը՝ լրիվ շրջափակման մեջ: Մենք էլ շարունակում ենք նստացույցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև:
Իսկ նախօրոք հայտարարված հավաքը ուժի մեջ է՝ այսօր, ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, միացե՛ք”,-գրել է Բեգլարյանը:




