
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/?attachment_id=46092
Հայկական Բանակի մասին խոսելիս ազատամարտիկները պարտադիր նշում են, որ բարոյահոգեբանական վիճակն այսօր եւ առաջ` իրենց ժամանակ, էականորեն տարբերվում է: Հայկական Բանակն ունի եւ թերություններ, եւ ձեռքբերումներ: Տոնական օրը հարկ է խոսել երկուսի մասին էլ, կարծում են Արցախյան ազատամարտի վետերանները: Նրանք այսօր էլ պատրաստ են մտնել խրամատներ, բայց առաջարկում են ավելի արդյունավետ ծառայություն` ամեն դեպքում ավելացնելով, որ «Հակառակորդը երբեք չի մոտենա Հայաստանին, քան դեռ իրենց բազուկներում դեռ ուժ կա»:




