Բարձր գրականություն

Հովիկ Աֆյանի «Ժողովրդի հայրերը» վեպը․ «Բարձր գրկանություն»

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Հովիկ Աֆյանը զրուցում են վերջինիս «Ժողովրդի հայրերը» վեպի մասին։

Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը: Այս պատմությունն այդ օրվա մասին է:

Սա անտեսանելի հայրերի ու չտեսնված որդիների՝ երկիր բերող ու երկրից տանող ոտնահետքերի ամբողջությունն է: Երջանիկ քաղաք կամ Անվախ Հանրապետություն, որտեղ մի ամբողջ ժողովուրդ լուռ հարցնում է Ծովինար նախամորը. «Իսկ ո՞վ է իմ հայրը և որտե՞ղ է նա»: Գիրքը չորս հերոս ունի, չորսն էլ ամեն օր լողանում են:

Back to top button