Սփյուռքի ձայնը

Սփյուռքը ուժեղ ֆենոմեն է, որը պետք է հասկանան թե’ Հայաստանում, թե’ Սփյուռքում․ «Սփյուռքի ձայնը»

Բելգիայի հայ համայնքի նախկին նախագահ, այսօր Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի գիտաշխատող, ՀԲԸՄ եվրոպական տնօրեն Նիկոլաս Թավիթյանը, որն ուսումնասիրում է նորագույն սփյուռքի խնդիրները և պատրաստվում է այս թեմայով գիրք հրատարակել։

Այսօրվա սփյուռքի դերն ու նշանակությունը կարևոր է հատկապես օտար երկրներում աշխատանքներ տանելու գործում շեշտում է նա։ Ըստ նրա՝ երկկողմանի հանդուրժողականությունը, իրար լսելու ունակությունը և համատեղ ծրագրեր մշակելու կարողությունը կարող են հայրենիքի ապագայի և առաջընթացի համար օգտակար լինել։

«Գուցե ես ավելի շատ բան կարող եմ անել, գուցե, իմ կարծիքով, ավելի շատ եմ հասկանում ինչ-ինչ հարցերից, բայց ես վարչապետ չեմ: Մեզանից յուրաքանչյուրը՝ Հայաստանում և Սփյուռքում պետք է այդպես մտածի և ավելի հանդուրժող լինի: Սփյուռքի շատ ներկայացուցիչներ այսօր քննադատում են ՀՀ-ում տարբեր պաշտոնյաների գործողություններն ու քայլերը: Եթե ուզում ենք, որ մեր ձայնը լսվի Հայաստանում և որոշ հարցերում մեզ հետ հաշվի նստեն, պետք է փոխել այդ ռազմավարությունը՝ հանդիպումներ ունենալու համար»,- ասում է Նիկոլաս Թավիթյանը:

Ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհներով կարող է տեղի ունենալ երկխոսությունը։

Back to top button