
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական առաջնորդ Քևին Մաքքարթին վստահություն է հայտնել, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո պալատը կվերադառնա իր կուսակցության վերահսկողությանը։
«Հասկանալի է, որ մենք հետ ենք վերցնում Ներկայացուցիչների պալատը: Երբ դուք վաղը արթնանաք, մենք մեծամասնություն կլինենք, իսկ Նենսի Փելոսին (խոսնակ, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդը) փոքրամասնության մեջ», — ասել է նա Վաշինգտոնում ելույթ ունենալով:
Եթե Մաքքարթիի կանխատեսումն իրականանա, նա խոսնակի պաշտոնում կփոխարինի Փելոսիին։ Իսկ Փելոսիի հայտարարության մեջ, որը հրապարակել է CSPAN գործակալությունը, ասվում է, որ Դեմոկրատական կուսակցության հաջողությունները վստահորեն գերազանցում են սպասելիքները։
ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների քվեարկությունն ավարտվել է Ալյասկայի ընտրատեղամասի փակմամբ ։ Այժմ ընթանում է ձայների հաշվարկը, որը, կախված հանգամանքներից, կարող է ձգվել մի քանի օրով։
Ընտրությունները կորոշեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի և Սենատի տեղերի մոտ մեկ երրորդի ճակատագիրը: Նախնական կանխատեսումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը վերահսկողություն կսահմանի Կոնգրեսի պալատներից առնվազն մեկի նկատմամբ։
NBC հեռուստաալիքի կանխատեսման համաձայն՝ հանրապետականները Ներկայացուցիչների պալատում կունենան 219 տեղ, դեմոկրատները՝ 216։




