ԿարևորՀասարակություն

Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համատեղ կրթական ծրագրերի իրականացման հարցերը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, որը Գյումրիում է եղել մասնավոր այցով։

«Նորին Գերազանցություն տկն. Լույոյի հետ մտերմիկ զրույցի ժամանակ մտքեր ենք փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամության, հատկապես, ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով համագործացության վերաբերյալ։

Ի թիվս այլ հարցերի, տիկին դեսպանի հետ քննարկել ենք համատեղ կրթական ծրագրերի իրականացման, մոդելային մեկ դպրոցի օրինակով ֆրանսերենի խորացված ուսուցմանն առնչվող հարցեր»,- ֆեյսբուքում գրել է Նազելի Բաղդասարյանը։

Կարդացեք նաև

Back to top button