
Կանադայում շարունակվում են ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Հաջորդ հանդիպումը պատգամավոր, ԱԳՆ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ է եղել, ֆեյսբուքյան գրառմամբ՝ հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Մեկնակային խոսքում մեր կանադացի գործընկերն ընդգծեց, որ Հայաստանի ժողովրդավարությունը 2018 թվականի խաղաղ հեղափոխությունից հետո շատ մեծ քայլերով է զարգանում և, որ Կանադան պատրաստ է աջակցել Հայաստանին այդ հարցում. «Նաև Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմամբ Կանադան ուղերձ է հղում աշխարհին, որ կանգնած է ժողովրդավար Հայաստանի կողքին»:
Երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված տարբեր հարցերի քննարկումից հետո մեր զրուցակցին թարմ տեղեկություններ փոխանցեցինք ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ.
Ադրբեջանը տարածքներ է օկուպացրել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից:
Չնայած ձեռք ենք բերել փխրուն զինադադար՝ Ադրբեջանն գրեթե ամեն օր կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ: Որքան էլ միջազգային հանրությունը չի հորդորում հետ քաշել զորքերը՝ Ադրբեջանը դեռևս ՀՀ տարածքում զորքեր ունի կուտակած:
Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս հանել հայ զինծառայողների դիերը իր կողմից օկուպացված հայկական տարածքներից, ինչը հակահումանիստական ու անթույլատրելի քայլ է:
Պարբերաբար համացանցում է հայտնվում Ադրբեջանի կողմի ռազմական հանցագործությունների ապացույցները, որոնք կատարվել են սեպտեմբերի 13-15-ը:
Կարևորել ենք միջազգային հանրության, դեմոկրատական երկրների ոչ միայն բանավոր զգուշացումները, այլ իրենց իսկ կողմից ագրեսոր անվանած Ադրբեջանին գործուն քայլերով պատժելը»,- գրել է նա։




