
Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը, մինչդեռ Մոսկվան չի պատրաստվում որևէ բան պարտադրել Երևանին, լուծման ընտրությունը հայ ժողովրդի և ղեկավարության գործն է, Վալդայ միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․
«Մեր դիրքորոշումն այն է, որ այս հաշտության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է, և մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանազատմանը և հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ղեկավարն ասել է, թե հարցն այն է, թե ո՞ր տարբերակն ընտրել, և ըստ Պուտինի, «սա Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության խնդիրն է»:
«Ամեն դեպքում, ինչ տարբերակ էլ ընտրվի, եթե դա տանում է դեպի խաղաղություն, մենք միայն կողմ ենք, բայց մենք ոչինչ չենք պարտադրելու, մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ոչինչ թելադրել»,- վստահեցրել է նա։




