Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է:
Նպատակահարմա՞ր է արդյոք գումարի դիմաց ազատվել զինվորական ծառայությունից։ Ե՞րբ է համարվում զինվորական ծառայության սկիզբն ու ավարտը։
Զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության բողոքարկման կարգն ու ժամկետները։
Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվում են վարժական հավաքներ, զինվորական վարժանքներ կամ զորավարժություններ և պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավում:
Ինչպիսի՞ն է նշված միջոցառումներին կանչելու կարգն ու ժամկետները, որո՞նք են թույլ տրվող խախտումները կանչելու կարգի հետ կապված:
Զրույց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերութան ավագ իրավաբան, փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի հետ։