ԿարևորՀասարակություն

Գրանցվեց գյուղմթերքի զգալի աճ. Արմավիրի մարզպետն ամփոփում է տարին

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Անցնող  տարվա սկիզբը խոստումնալից էր Արմավիրի մարզի գյուղատնտեսության համար. մեղմ ձմեռ, տաք գարուն, օրինաչափ երևույթներ գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար, սակայն   մայիսի առաջին կեսին տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս հասցրեց 46 համայնքի գյուղատնտեսությանը, վերացրեց այն ամենը, ինչ ցանված էր  մշակովի ցանքատարածքներում  չխնայելով   նաև պտղի ու խաղողի այգիները:

Կառավարությունը փոխհատուցեց աղետից տուժած համայնքների ոռոգման  ջրի վարձավճարն ու հողի հարկը,հատկացրեց  միանվագ դրամական օգնություն, սերմեր:  ԱԺ-ի  արմավիցի պատգամավորի առաջարկությամբ՝ ստեղծվեց աջակցության հիմնադրամ, մարդասիրական օգնություն տրամադրեցին Կարմիր խաչն ու այլ կազմակերպություններ:

Վրահաս կարկուտից մարզի գյուղատնտեսությունը պաշտպանելու նպատակով  տեղադրվել են հակակարկտային կայաններ, հաջորդ տարում կտեղադրվի 80 նոր  կայանր, տարին ամփոփելով ասում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ Նաեւ արձանագրում է, որ չկարկտահարված համայներում գրանցվեց գյուղմթերքների  արտադրության զգալի  աճ:

Մարզում իրականացվել է նաև բնակարանային պայմանների բարելավման ծրագիր, որով 46 ընտանիք  Վաղարշապատում ունեցավ  սեփական բնակարան: Նոր տուն գնվեց նաև արմավիրցի  անօթևան 1 ընտանիքի համար: Նախորդ տարվա համեմատությամբ մարզում աճել է  1-ին դասարանցիների թիվը։

Առողջապահական հիմնարկներում աշխատավարձի պարտքեր չկան, կատարվել  է  անհրաժեշտ ֆինանսավորում: Մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է  2607 ծնունդ,մայրական մահացածության դեպք  չի եղել , Վանանդ և Բագարան համայնքներում «Հայաստանի  մանուկներ» հիմնադրամի միջոցներով բացվել են նոր ամբուլատորիաներ, Համաշխարհային բանկի ներդրումներով վերանորոգվել  է 3 բուժամբուլատորիա, կառուցվել են նոր ճանապարհներ, կազմակերպվել են տարբեր մշակութային միջոցառումներ:

Տարին ավարտվում է,    հետևում մնացին աղետաբեր տարվա հասցված վնասներն ու գյուղացու կրած կորուստները, նոր տրամադրությամբ դիմավորում ենք նոր տարին, որի հետ կրկին նոր հույսեր են կապվում ու նոր ծրագրեր մշակվում, Ամանորը շնորհավորելով ասում է մարզպետը։

Կարդացեք նաև

Back to top button