Միջազգային
«Մահմեդական եղբայրները» ճանաչվեց ահաբեկչական կազմակերպություն
Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը «Մահմեդական եղբայներին», որը ղեկավարում էր երկիրը նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության տապալումից հետո, հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն:
Տեղեկացվում է, որ կալանքի տակ են դրվել կազմակերպությանը պատկանող բոլոր ֆինանսական ակտիվներն ու ունեցվածքը: Այսուհետև «Մահմեդական եղբայների» բոլոր գործողությունները կհամարվեն ոչ օրինական և ենթակա կլնեն քրեական հետապնդման:
Ինչպես հայտարարել է կառավարության ներկայացուցիչ Հուսամ Մուհամադ Իսան, «Մահմեդական եղբայները» մեղադրվում են Մանսուր քաղաքում ոստականության հենակետը պայթեցնելու մեջ, որի հետևանքով զոհվել է 13 մարդ: