
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամները դեկտեմբերի 26- ին հրավիրոմ են հանձնաժողովի արտահերը նիստ, ինչի մասին հայտարարեցին հրավիրած մամուլի ասուլիսում։
Հանձնաժողովի անդամները Լյուդմիլա Հարությունյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Թեւան Պողոսյանը («Ժառանգություն») հայտարարեցին, որ հայ- ռուսական գազային համաձայնագիրը իր չի կարող վավերացված համարվել, քանի որ հանձնաժողովը քվորում չի ունեցել՝ ձայների հաշվարկին չեն մասնակցել 7 անդամից 4- ը։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստը լինելու է դռնբաց։




