
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունը հույս ունի, որ Իրանի մասնակցության հարցը սիրիական խնդրին նվիրված «Ժնև-2» խորհրդաժողովին մոտ ժամանակներս կլուծվի: Գլխավոր քարտուղարը մամուլի ասուլիսում հիշեցրել է, որ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահրադ Բրահիմիի հետ հավանություն են տալիս Իրանի մասնակցությանը խորհրդաժողվին, քանի որ դա արդարացված է գործնական և այսօր գոյություն ունեցող իրողությունների առումով:
«Դա կարող է դրական ազդել «Ժնև-2» վրա», -հավելել է նա՝ հասկացնելով, որ Իրանի մասնակցության հարցում Անվտանգության խորհրդի անդամ երկրները տարաձայնություններ ունեն: Դեկտենբերի 20-ին ժնևում տեղի ունեցած Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ ձևաչափով հանդիպումից հետո Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը Թեհրանին խոհրդաժողով հրավիրելն անընդունելի է համարում:




