Էկոսֆերա

Եղեգնաձոր խոշորացված համայնքի «կռվախնձորը»․ «Էկոսֆերա»

Ինչո՞ւ էին գլաձորցիները տարիներ առաջ դեմ, իսկ հիմա կողմ՝ համայնքում բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրին։

Այս հարցի շուրջ նույնիսկ երկու գյուղերի՝ Վերնաշենի և Գլաձորի բնակիչների միջև է տարաձայնություն առաջացել։

Գլաձորի մարզադաշտում թեև շատ դժվարությամբ, տարաձայնությունների ու անհանդուրժողական մթնոլորտի պայմաններում, բայց այդուհանդերձ քննարկումը կայացավ։

Իսկ թեման՝ «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումն էր։

Հանրային լսմանը ներկա քաղաքացիները փաստում են՝ քննարկում որպես այդպիսին չի եղել, անառողջ մթնոլորտ է եղել, ասում է Եղեգնաձոր խոշորացված համայնքի Վերնաշեն գյուղի բնակիչ Հայկուհի Առաքելյանը։

Back to top button