Հասարակություն

Այս ամանորին մսեղենը չի թանկանա. գնորդները քչացել են, ասում են մսավաճառները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Անկախ սոցիալ- տնտեսական իրավիճակից` յուրաքանչյուր հայ ընտանիք փորձում է ամանորյա իր սեղանը լցնել համադամ բազմազան կերակուրներով: Նվազագույն հաշվարկներով` այդպիսի սեղանը տանտիրուհուց պահանջում է 150-ից 200 հազար դրամ: Որքան էլ զարմանալի է, այսօրվա դրությամբ` մսավաճառները հավաստիացնում են, որ տարբեր տեսակի մսամթերքներըը սովորականից բավական էժան են լինելու տոնական առևտրում: Նույնը հաստատեց նաև սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ 

Իհարկե՝ մինչև տարեմուտ դեռ բավականին ժամանակ կա և գների տատանումները կհամեմատենք 10-15 օր հետո: Այս ամենը դեռ չի նշանակում, որ անգամ այսպիսի աննախադեպ իջեցումները կթեթևացնեն բոլոր ընտանիքների ամանորյա առևտրային հոգսերը։ Այդուհանդերձ՝ շուկաներում ու սուպերմարկետներում գնորդների խցանումներ են, անասելի հերթեր: Իսկ տոներից հետո շատերը  երկար ժամանակ ճգնելու են անհետևանք փակել ֆինանսական ճեղքերը։

Կարդացեք նաև

Back to top button