
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարևանությամբ 2014 թվականի կբացվի սեզոնային բացօթյա սրճարան: Այն ոչ թե կառուցվելու, այլ տեղադրվելու է հուշարձանից 90 մետր հեռավորության վրա: Սա պիլոտային ծրագիր է, որը նպատակ ունի խթանելու այս տարծքում զբոսաշրջության զարգացմանը, այսօր հայտարարել է «Պատմամշակությանի արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։
«Պատմամշակությանի արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիփոսյանը նկարագրում է տարածքը, որտեղ 2014-ից կգործի բացօթյա սրճարան: Իիսկ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն ընդգծում՝ սրճարանը ոչ թե կառուցվելու, այլ տեղադրվելու է: Այն կլինի շարժական, մետաղյա ամրաններով ամրացված: Հնագետների կողմից տարածքն ուսումնասիրվել է, մշակութային շերտն այստեղ բացակայում է։
«Արգելոցի տարածքը տնտեսական նպատակներով օգտագործելն արգելված չէ նաև ՀՀ օրենքով»,- հիշեցնում է ՊՈԱԿ- ի տնօրենը։ Պողոսյանը բացատրեց հուշարձանի տարացքում սրճարան տեղադրելու բուն պատճառը: «2008 թվականից արգելոցի տարածքում գիշերային գեղարվեստական լուսավորություն ապահովելուց հետո գիշերային ժամերին այստեղ այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 2000-ով: Սրճարանի բացումը էլ ավելի կաշխուժացնի զբոսաշրջություն ու կնպաստի հուշարձանի հանրահռչակմանը»:
Վլադիմիր Պողոսյնաը նաև հայտնեց, որ ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ, իսկ ստացված եկամուտները կծառայեն արգելոց թանգարանի ամենատարբեր խնդիրների լուծմանը։ Ինչպես նշվեց ծրագիրը պիլոտային է, հաջողության դեպքում Գառնիի փորձը կկիրառվի նաև Զորաց քարերում, Զվարթնոցում, Լուռու բերդում և այլ հուշարձաննեում։




