
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Մասիսի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած միջադեպից:
Նախօրեին Մասիսի քաղաքապետարան էր ներխուժել մի զինված տղամարդ, ապա ոստիկանների հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:
Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:
Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:




