ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Starmus VI Armenia միջազգային փառատոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Starmus VI Armenia միջազգային փառատոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Հուշագրի համաձայն՝ ՄԱԿ-ը դարձավ Հայաստանում STARMUS VI փառատոնի գործընկեր կառույց, ինչը նշանակում է, որ կողմերը կմիավորեն ջանքերը Հայաստանում գիտության հանրայնացման և հաղորդակցության ուղղությամբ՝ դրանով իսկ ապահովելով STARMUS փառատոնի հիմնական նպատակը՝ ոգեշնչել և կրթել հետազոտողների սերունդ և վերագտնել հայտնագործելու ձգտումը։
2022 թվականի սեպտեմբերի 5-ից 10-ը փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա
Մարս 3 տիեզերակայանի առաջին փափուկ վայրէջքի 50-ամյակին: Փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ: