ԿարևորՀասարակություն

Տեղի է ունեցել հայ-վրացական Բարեկամության կամրջի պաշտոնական բացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում մասնակցել են հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը: Արարողությանը ներկա են եղել նաև երկու երկրների կառավարության անդամները, մասնավորապես հայկական կողմից` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք:  

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ասել է, որ առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղա­քա­կանության կարևոր առաջնահերթյուն­ներին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:

Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերու­թյունները, ըստ Փաշինյանի, ունեն առավել մեծ ներուժ, և այդ ներուժը պետք է կարողանալ օգտագործել:

Back to top button