
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երեւան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:
Ուղիղ թռիչքները Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան կմեկնարկեն 2022թ. սեպտեմբերի 23-ին եւ կիրականացվեն շաբաթական 14 անգամ:
Չվացուցակ
Չվացուցակ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով).
| Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ | Հաճախականություն |
| G6 403 | Երեւան | 08:00 | Մոսկվա | 10:50 | Airbus A320 | Երեքշաբթի/Չորեքշաբթի/ Հինգշաբթի/Ուրբաթ/Կիրակի |
| G6 404 | Մոսկվա | 11:40 | Երեւան | 16:25 | Airbus A320 | Երեքշաբթի/Չորեքշաբթի/ Հինգշաբթի/Ուրբաթ/Կիրակի |
| G6 403 | Երեւան | 07:00 | Մոսկվա | 09:50 | Airbus A320 | Երկուշաբթի/Շաբաթ |
| G6 404 | Մոսկվա | 10:40 | Երեւան | 15:25 | Airbus A320 | Երկուշաբթի/Շաբաթ |
| G6 407 | Երեւան | 17:30 | Մոսկվա | 20:20 | Airbus A320 | Ամեն օր |
| G6 408 | Մոսկվա | 21:10 | Երեւան | 01:55 | Airbus A320 | Ամեն օր |
«Fly Arna-ի գործունեության մեկնարկից հետո ուրախ ենք հայտնել դեպի Մոսկվա մեր թռիչքների մասին, որոնք կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան: Երեւանն ու Մոսկվան կապող օրական երկու չվերթները երկու մայրաքաղաքների մեր հաճախորդներին նոր հնարավորություն կտան ավելի հաճախ ճամփորդել՝ օգտվելով Fly Arna-ի հարմարավետ, hուսալի և հասանելի արժեքներով ծառայություններից և կնպաստեն ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ գործարար և մշակութային կապերի ամրապնդմանը:
Մեր ուղղությունների ցանցի ընդլայնման աշխատանքները շարունակվում են։ Շատ շուտով կհայտնենք այլ նոր ուղղությունների մասին ևս։», — ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Հաճախորդները կարող են Երեւանից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ն առաջարկում է հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղևորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթև նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի անվճար լայն ընտրանի:




