
Ուկրաինայի գործող և նախկին նախագահները՝ Վիկտոր Յանուկովիչը, Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն այսօր քննարկել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:
Ինչպես տեղեկացրել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպումը կարելի է դիտարկել որպես առաջին քայլ՝ համազգային կլոր սեղան կազմակերպելու ճանապարհին: Համազգային կլոր սեղանը քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմության, լայն հասարականության՝ արհմիությունների, ուսանողական շարժումների գիտական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ, մեկնարկել է «Ուկրաինա» ազգային մշակույթի պալատում:
Օրակարգի գլխավոր հարցը երկրում կայունության վերականգնման հարցն է:




