Մշակույթ

Հայաստանը կդառնա Եվրիմաժի անդամ. հայկական կինոյի միջազգային կապերը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հարավային Կովկասում կինովավերագրության աջակցության CAUCADOC նախագծի շրջանակներում «Մեդիա»  նախաձեռնությունների կենտորնն այսօր կազմակերպել էր քննարկում նվիրված  հայկական կինոյի զարգացման միջազգային միտումներին: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ասել է, որ Հայաստանը 2014-ին կդառնա Եվրիմաժի անդամ, ինչը Եվրախորհրդի ներքո գործող  համատեղ  կինոարտադրության և կինովարձույթի, ինչպես նաև աուդիովիզուալ աշխատանքների աջակցության հինադրամ է: Իրատեսորեն ինչ կարող է տալ մեր երկրի անդամակցությունն այս կառույցին, ինչ խոչընդոտներ կան դեպի միջազգային կինո  ճանապարհին։

«Ծավալային առումով  կինոն մեծ թափ է հավաքել Հայաստանում, բայց կան խնդիրներ միջազգային համագործակցության և օրենսդրական ոլորտներում»,- ասում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորրգ Գևորգյան  ու տեղեկացնում, որ «Կինոյի մասին» օրենքի նախագծում ընդգրկվել են բոլոր  առաջարկները, փաստաթուղթն ուղարկել են ֆրանսիացի գործընկերներին, առաջիկայում կստանան օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ  եզրակացությունը։

Ազգային կինոկենտրոնի տնօրենը հույս հայտնեց, որ 2014-ին Հայաստանը կդառնա Եվրիմաժի անդամ, ինչը Եվրախորհրդի ներքո գործող  համատեղ  կինոարտադրության և կինովարձույթի հեղինակավոր հիմնադրամ է: Խոսելով հիմնադրամին անդամակցող իր երկրի փորձի մասին՝ Լեհաստանի կինոինստիտուտի ներկայացուցիչ, կինոտեսաբան  Յացեկ Ֆուկսևիչը նախ նշեց, որ Եվրիմաժին անդամակցելը շատ կարևոր է, բայց դա ամենևին էլ չի նշանակում հեշտ ճանապարհով փողերի ստացում: Հավանակ է, որ առաջին երեք տարիներին ինքներդ ավելի շատ բան կներդնեք, քան՝ կստանաք, ասաց։ «Շատ կարևոր է, որպեսզի ուժեղ նախագծեր ներկայացնեք»,- նշեց լեհ տեսաբանը։

Որպես խորհուրդ լեհ կինոտեսաբանն առաջարկում է հաշվի առնել հետևյալը՝ երբ փորձում ես հաճոյանալ, դա չի աշխատում, դու պիտի ցույց տաս այն, ինչ իրականում ունես ինքդ: Եվրիմաժի հաջողակ անդամ դառնալու նախապայմանների ցանկում ընդգծում է հատկապես կինոգործիչների ակտիվությունը, խոսքը, մասնավորապես,  սցենարիստների,  ռեժիսորների ու պրոդյուերների մասին է: Ի դեպ՝ պարտադիր է, որպեսզի պրոդյուսերը անգլերեն խոսել իմանա:

Հայ մասնագետների ակտիվության հարցում «Օրդֆիլմի» տնօրեն Հայկ Օրդյանը լուրջ վերապահումներ ունի։ «Հայ կինոգործիչները պասիվ են, սպասում են,  որ իրենց ափսեով  ինչ-որ բան մատուցվի»,- ասում է, միաժամանակ նկատելով, որ առանց Եվրիմաժին անդամակցելու էլ լուրջ համագործակցության դեպքեր եղե են: Կինոգետ Անիտա Երզնկյանի համոզմամբ՝ եվրոպական այս հիմնադրամին անդամակցությունը, այնուամենայնիվ, կունենա իր դրական ազդեցությունը: Այն  հնարավորություն է, որը պետք է տրվի կինոգործիչներին, որքանով նրանք կկարողանան օգտվել այդ հնարավորությունից, դա արդեն այլ խնդիր է։

Back to top button