Հայ թատրոնի և կինոյի պատմության մեջ նա անմահացավ իր անկրկնելի դերասանական խաղով և մեծ հային բնորոշ խոհուն կերպարով։
Սիրված արտիստն այսօր էլ կենդանի է ժողովրդի սրտում և ժամանակակիցների հուշերում։ Անվանի կինոռեժիսոր Արտաշես Հայ-Արտյանը կարծում էր, որ բնությունը բոլորից շատ նրան էր տաղանդ շնորհել: