Միջազգային

Թբիլիսին Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու պայմաններն է ներկայացրել

Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն բարձրաձայնել է այն պահանջները, որոնց իրականացումը պարտադիր է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար։

«Վրաստանի համար ցանկալի է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, քանի որ դա ենթադրում է առաջին՝երկրի ապաբռնազավթում եւ երկրորդ՝ ճանաչման (Աբխազիայի եւ Հվ. Օսիայի. խմբ.) հետ կանչում։ Ուստի, եթե այս պայմանները կատարվեն, ահա մենք մեծ հաճույքով կվերականգնենք դիվանագիտական հարաբերությունները։ Ինչ վերաբերում է, թե ինչին է աջակցում եւ ինչի դեմ է հանդես գալիս Ռուսաստանը, ապա դրան բավականին պարզ պատասխան է տրվել ՆԱՏՕ- ի, ինչպես նաեւ Վրաստանի եւ այլ երկրների կողմից, որոնք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ- ին։ Միայն ՆԱՏՕ- ն եւ նրա գործընկերներն են որոշում, թե ինչպիսի հարաբերություննր կունենան, եւ երրորդ երկրները չեն կարող ազդել այդ որոշման վրա։ Այնպես որ՝ դա Ռուսաստանի դիրքորոշմանը տրված բավականին պարզ պատասխան է»,- նախարարի խոսքերն է մեջբերում Грузия Online— ը։

Փանջիկիձեի հայտարարությունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախօրեի հայտարարության պատասխանն էր, որը ՆԱՏՕ- ին կոչ էր արել «ընդունել Անդրկովկասում նոր իրողությունները»։ «Ռուսաստանի համար դրանք նոր պետություններ են (Աբխազիան, Հվ. Օսիան. խմբ)։ Սա Անդրկովկասում նոր իրողություններ են, որոնք պետք է ճանաչել»,- հայտարարել էր Լավրովը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ժամանակ՝ ընդգծելով, որ «Ժնեւում խորհրդակցություններում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ներկայացուցիչները նստում են Վրաստանի, Ռուսաստանի եւ ԱՈՆ ներկայացուցիչների կողքին»։

Back to top button