
Իրանի միջուկային ծրագրի գործարքի շուրջ օղակը սեղմվում է, փորձագետների մի խումբ վստահ է` Թեհրանը կանգնած է ԱՄՆ-Ռուսաստան երկընտրանքի առջև։ Փորձագետների մյուս խումբը հավանական է համարում Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային համաձայնագրի ստորագրումը։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Իրանն այժմ շրջադարձային լուրջ փուլում է։ Թեհրանում հստակ գիտակցում են պատժամիջոցների ներքո տնտեսություն զարգացնելու հնարավորություններն ու հետևանքները։
Միևնույն ժամանակ, ըստ Սարգսյանի, իրանական կողմի համար կարևոր է տարածաշրջանում անվտանգային միջավայրը , որը վերջին տարիներին շրջադարձային փոփոխությունների է ենթարկվում։ «Այս ամենը Թեհրանում հասկանում են և ունեն իրենց հստակ հաշվարկներ, դրանք կհավասարակշռվեն, հատկապես, որ Վաշինգտոնն Իրանը դիտարկում է նոր ձևավորվող եռաբևեռ աշխարհակարգում Չինաստանի դեմ պայքարելու հնարավորություն», –ասում է Սուրեն Սարգսյանը




