Հայաստանում ուսուցչի մասնագիտության հետ կապված մի շարք խնդիրներ կան, մասնավորապես՝ կապված մասնագիտական զարգացման և ցածր վարձատրության հետ, որոնք էապես ազդել են դպրոցներում դասավանդման որակի վրա , նվազեցրել մասնագիտության գրավչությունը։
Որակավորման տարակարգի շնորհումը մինչ այժմ գործող կարգավորումներով և պահանջվող բնութագրիչներով չի ապահովում մասնագիտական այնպիսի աճ և զարգացում, որն անմիջական ազդեցություն կունենա կրթական գործընթացի արդյունավետության վրա:
Նոր նախագիծը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական զարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը։
Թեմայի շուրջ զրույց ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի և Երևանի համար 182 ավագ դպրոցի ուսուցչուհի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի վերապատրաստումների բաժնի մասնագետ Նաիրա Ղումաշյանի հետ։