ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահը մասնակցեց ԵԺԿ եւ ԱԳ առաջնորդների հանդիպմանը, այսօր կմասնակցի ԱԳ գագաթաժողովին

Այսօր առավոտյան կմեկնարկի Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը: Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:

ԵԺԿ-ի նախաձեռնած հանդիպման նպատակն է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթաժողովին ընդառաջ քննարկել գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին, ինչպես նաև Վիլնյուսի գագաթաժողովից հետո ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերություններին և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Լիտվայի նախագահի անունից Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարների պատվին տրվող պաշտոնական ճաշին:

Կարդացեք նաև

Back to top button